National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.03.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարեւորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու եւ աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան երկար տարիների կյանք եւ քաջառողջություն:

Մարզպետունի Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, նշել է, որ միաժամանակ հպարտ է եւ հուզված. «Ապրել եմ՝ ապրեցնելով, փորձել եմ գործով ապացուցել իմ ազգին եւ գաղափարներին նվիրված լինելը»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է. «Մարզպետունի Մարգարյանը հարգված անձնավորություն է Գյումրիում: Մեծերին պիտի հարգել, որովհետեւ կյանքը նրանց դարձնում է իմաստուն եւ ավելի զգուշավոր: Տարբեր երկրներում կիրառում են մեծերի փորձը, համագործակցում նրանց հետ՝ ի շահ երկրի բարօրության»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը նույնպես շնորհավորել է Մարզպետունի Մարգարյանին՝ նշելով, որ անգնահատելի է ՀՀ Գերագույն խորհրդի եւ նախկին պատգամավորների դերը Երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ճանապարհին:

«Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին հասարակական կազմակերպության անդամների անունից եւ ընդգծել նախկին ու ներկա ԱԺ պատգամավորների համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը: ՀԿ անդամների անունից նա պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խորհրդարանում անցկացվող միջոցառումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am